Լրահոս

11.10.2014 12:12


«Իսլամական պետության» զինյալներն ավիահարվածներից ավելի վախենում են կիրթ կանանցից

«Իսլամական պետության» զինյալներն ավիահարվածներից ավելի վախենում են կիրթ կանանցից

«Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման զինյալները կիրթ կանանցից ավելի շատ են խուսափում, քան ԱՄՆ օդուժի ավիահարվածներից։ Այսպիսի կարծիք է հայտնել «De Telegraaf»–ը։
«Նրանք ցանկանում են խալիֆաթ հաստատել և ստեղծել անկիրթ և հալածված հասարակություն, – նշում է թերթը։–Իրենց տեսակետն են ցանկանում կապել բնակչության փոքրիկ հատվածին (տղաներին) կրոնական դպրոցներում և աղջիկներին անտեղյակության մեջ են պահում։ Դա հետագայում ատելություն է ծնում»։

Թերթն «Իսլամական պետությունը» համեմատում է «Թալիբան» շարժման հետ, որի զինյալները ցանկանում էին սպանել Մալալա Յուսուֆզայիին՝ 2014 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակրին, միայն նրա համար, որ նա դպրոց էր հաճախում։
Թերքի կարծիով «ԻՊ զինյալները գիրքը ձեռքին կնոջից ավելի շատ են խուսափում, քան ամերիկյան ավիահարվածներից»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային դարձել է Նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը