Լրահոս

13.10.2014 09:47


Ֆրանսիայի հավաքականը ժամանել է Երևան (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականը ժամանել է Երևան (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Ֆրանսիայի հավաքականը երեկ երեկոյան ժամանել է Երևան՝ հանգրվանելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այսօր՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի մամուլի ասուլիսը: Իսկ ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Այս խորագրի վերջին նյութերը