Լրահոս

13.10.2014 10:43


«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ

«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2014թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4721 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ. ապրիլի 23-ի թիվ 129-Ն որոշման:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը