Լրահոս

13.10.2014 12:37


ԻՊ զինյալները լուրջ կորուստներ են արձանագրել Քոբանիում կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

ԻՊ զինյալները լուրջ կորուստներ են արձանագրել Քոբանիում կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

Միջազգային կոալիցիան լուրջ վնաս է հասցրել «Իսլամական պետության» զինյալներին սիրիական Քոբանիում նրանց դիրքերին հասցրած ավիահարվածների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Haberturk» հեռուստաալիքը, իսլամիստները զգալի թվով զինյալներ են կորցրել։

Ինքնահռչակված քրդական Քոբանիի ատրգործնախարար Իբրահիմ Քյուրդոն հայտարարել է ավիահարվածները շարունակելու անհրաժեշտության մասին, քանզի նրանց շնորհիվ քրդական ինքնապաշտպանական ջոկատներն «առաջին անգամ պաշտպանությունից գրոհի են անցել»։
Զինյալների դիրքերի ամրությունը շարունակում է մնալ քաղաքի արևելքում և հարավ–արևելքում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը