Լրահոս

13.10.2014 12:33


Վարորդը տեղում մահացել է

Վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ժամը 09.19-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղի կենտրոնական մասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանաապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը