Բիզնես ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կազմակերպում է Բիզնես Ինովացիոն 2-րդ ֆորումը, որը տեղի կունենա Դիլիջան քաղաքում՝ «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում:
Այս տարի Բիզնես Ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական գործարարության զարգացմանը:
«Ակնհայտ է, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունները, ժամանակակից պահանջներին համաքայլ գնալու համար, որակյալ մասնագետների պահանջարկ ունեն: Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում: Այս առումով մենք հատկապես կարևորում ենք առաջատար ինովացիոն երկրների փորձը»,-այսօրվա ասուլիսին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ֆորումին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մասնակցում է Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով կներկայացնի Իսրայելի ինովացիոն զարգացման փորձը (համառոտ տեղեկությունները՝ կից):
Բիզնես Ինովացիոն ֆորումը այն հարթակն է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ, 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար: