Լրահոս

14.10.2014 09:46


Ավտոմեքենան ընկել է ձորը.կա մեկ զոհ

Ավտոմեքենան ընկել է ձորը.կա մեկ զոհ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 03.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 38 ՕԼ 468պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդ Ա. Ղ.-ն (ծնվ.1967 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը