Լրահոս

14.10.2014 17:47


Հայաստանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները

Հայաստանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը:

«Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը, Հայաստանում իրականացվել է 2009 թվականի հունվարի 19-30-ը, որի ընթացքում ՀՄԿ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը` գնահատելով բարեփոխման և կատարելագործման հնարավորությունները: Արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

2009 թվականի հունիսի 15-20-ին` ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ՀՄԿ փորձագետների աջակցությամբ կազմվել է ՀՀ մաքսային ռազմավարական գործողությունների հստակ ծրագիր:

Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային:

Նշենք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագիրն իրականացնում է 2006 թվականի հունվարի 1-ից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ պետություններին Համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են:

ՀՀ ֆինանսների նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը