Լրահոս

15.10.2014 22:56


Ջիմի Փեյջը պատրաստվում է նոր խումբ ստեղծել

Ջիմի Փեյջը պատրաստվում է նոր խումբ ստեղծել

Լեգենդար «Led Zeppelin» խմբի նախկին կիթառահար Ջիմի Փեյջը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ վերջնականապես որոշել է դադարեցնել իր կապերը «Led Zeppelin»-ի հետ և նոր երաժիշտներ գտնել իր համերգների համար։

Նոր խմբով Փեյջը նախատեսում է հանդես գալ ինչպես նոր ստեղծագորություններով, այնպես էլ «Led Zeppelin»-ի և «The Yardbirds»–ի դասական երգերով։

Բոլոր հին ստեղծագործություններին հայտնի երաժիշտը պատրաստվում է «թարմ շունչ հաղորդել»։

Փեյջի նոր խմբի մասնակիցների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը