Լրահոս

16.10.2014 12:10


«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մահացել են

«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորուհին մահացել են

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուրից Զովք տանող ճանապարհին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին`1964 թ. ծնված Վարդիթեր Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը՝ 1959 թ. ծնված Արտաշ Միլիտոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 03.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արտաշ Միլիտոսյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը