Լրահոս

17.10.2014 17:51


Իսլամիստները գերու մասնակցությմաբ նոր տեսանյութ են հրապարակել

Իսլամիստները գերու մասնակցությմաբ նոր տեսանյութ են հրապարակել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որում ներկայացված է գերեվարված բրիտանացի Ջոն Քանթլին։ Տեսանյութը տեղադրվել էր «YouTube»-ում, սակայն ժամեր անց՝ հեռացվել։

Բրիտանացին իր խոսքում նախազգուշացնում է Պարսից ծոցում «երրորդ պատերազմի» մասին և նշում, թե Իրաքում և Աֆղանստանում նախորդ պատերազմներն այդպես էլ Արևմուտքին ոչինչ չսովորեցրին։ Քանթլին նաև ասել է, որ ԻՊ գրոհայինների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ոչինչ չեն կարող անել։

Այս խորագրի վերջին նյութերը