Լրահոս

17.10.2014 16:04


Հունվար-սեպտեմբերին 51 954 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել

Հունվար-սեպտեմբերին 51 954 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով հանրապետությունից մեկնել է 825 971, իսկ ժամանել 774 017 մարդ։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնել էր 665 809, իսկ ժամանել 622 585 ուղևոր։ Այս մասին տեղեկանում ենք Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։

Այսպիսով, 2014թ. հունվար-սեպտեմբերին 51 954 մարդով ավելի է մեկնել, քան ժամանել։

Բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,8%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը