Լրահոս

17.10.2014 16:15


Վատիկանը կորպորատիվ երեկոյի համար Սիքստինյան կապելլան վարձակալությամբ հանձնել է «Porsche»-ին

Վատիկանը կորպորատիվ երեկոյի համար Սիքստինյան կապելլան վարձակալությամբ հանձնել է «Porsche»-ին

«The Telegraph»-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը թույլատրել է «Porsche» մեքենաշինական ընկերությանը կորպորատիվ միջոցառման համար վարձակալել Սիքստինյան կապելլան։ Հավաքույթի ընթացքում տեղի է ունենալու բարեգործական միջոցառում. հանգանակված գումարներն ուղղվելու են կարիքավորներին և անօթևաններին։

Կապելլայում հանդես կգա շուրջ 40 դերասան։ Ըստ աղբյուրի՝ չի նշվում, թե որքան գումար է փոխանցվելու Վատիկանին կապելլան վարձակալելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը