Լրահոս

27.10.2014 15:50


Եմենում պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել

Եմենում պայթյունի  հետևանքով 20 մարդ է զոհվել

Եմենի կենտրոնում պայթյունի հետևանքով 20 շիա (հուսիթ) է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է «Ռոյթեր» գործակալությունը, տեղական աղբյուրներին հղումով, պայթյունը որոտացել է կիրակի երեկոյան։
«Մահապարտ ահաբեկիչը մեքենայով գրոհել է մի խումբ հուսիթների ալ–Մանասե շրջանում՝ սպանելով 20 մարդու», – հաղորդել է աղբյուրը։
Ներկայումս հուսիթները վերահսկում են մի շարք շրջաններ և բնակավայրեր Եմենի արևմտյան մասում։ Սանայում իրավիճակը լարված է։ Չնայած մայրաքաղաքի բնակիչների աճող դժգոհությանը՝ հուսիթները գրավում են տեղացիների բնակարանները, կառավարական և հասարակական հաստատությունները՝ օգտագործելով դրանք որպես զենքի ու զինամթերքի պահեստներ։

Եմենում 2011 թվականի խաղաղ իշխանափոխությունից հետո շարունակվում է անկայուն իրավիճակը։ Երկրի հարավում չեն դադարում «Ալ–Քաիդայի» զինյալների ահաբեկչական գործողությունները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը