Լրահոս

29.10.2014 11:09


Քուրդ աշխարհազորայիններն ինը զինյալ են ոչնչացրել Քոբանիից արևելք

Քուրդ աշխարհազորայիններն ինը զինյալ են ոչնչացրել Քոբանիից արևելք

Քրդական ինքնապաշտպանական ուժերը հետ են մղում «Իսլամական պետության» զինյալների գրոհները սիրիական Քոբանի քաղաքից արևելք։
Ինչպես տեղեկացնում է «Ալ–Վաթան» թերթը, աշխարհազորայինները նախօրեին ինը ծայրահեղական են ոչնչացրել։ Մի քանի վարձկան գերի է վերցվել։
Քրդական վարչական կենտրոնի պաշարումը շարունակվում է 40 օրից ավելի։ Կողմերի կորուստները գերազանցել են 800-ը։ Բնակիչների մեծ մասը՝ մոտ 200 հազար մարդ, փախել է Թուրքիա։
Իրաքյան քրդերը Թուրքիայի տարածքով Քոբանիում մարտնչող քրդերին զենք են ուղարկել, որը, ինչպես սպասվում է, այսօր կհատի թուրք–սիրիական սահմանը, և կժամանի քաղաք։ Այն ուղեկցում է 155 զինվոր փեշմերգաների խմբավորումներից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը