Լրահոս

01.11.2014 15:43


Պենտագոն. «Աֆղանստանի բանակն արդեն ունակ է ինքնուրույն պաշտպանելու իր բնակչությանը»

Պենտագոն. «Աֆղանստանի բանակն արդեն ունակ է ինքնուրույն պաշտպանելու իր բնակչությանը»

Աֆղանստանի զինված ուժերը զգալի առաջընթաց են գրանցել և ունակ են միայնակ իրագործելու տարբեր մարտական խնդիրներ։ Այս մասին ասվում է Պենտագոնի զեկույցում՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսին, որի բովանդակությունն ուրբաթ լրագրողներին է հայտնել պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Քիրբին։
«Աֆղանական անվտանգության ազգային ուժեը հիանալի աշխատանք են կատարել՝ ապահովելով կարգուկանոն ոչ թե մեկ, այլ երկու ընտրություններում, ինչպես նաև ստիպել են «Թալիբանին» զիջել վերջին բախումներում», – ասել է Քիրբին՝ հավելելով, որ զինվորականներին դեռևս շատ աշխատանք է սպասվում։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է նաև, որ 2015 թվականին ամերիկյան մասնագետները կշարունակեն վերապատրաստել, խորհուրդներ տալ և օգնել աֆղանական զորքերին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել «Ալ–Քաիդայի» «մնացորդների» դեմ հակաահաբեկչական գործողություններում։
Կոնգրեսին ներկայացված զեկույցի համաձայն՝ Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ պլանավորելու և իրականացնելու հմտություններ են ցուցաբերել։ Ապրիլին կայացած համազգային ընտրություններն անցկացվել են միջազգային կոալիցիոն ուժերի չնչին մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ այս տարեվերջին ՆԱՏՕ–ի հիմնական մարտական ուժերը պետք է լքեն երկիրը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը