Տնտեսական

05.11.2014 10:16


Ամենաաղքատ երկրների շարքում Հայաստանը 10–րդն է

Ամենաաղքատ երկրների շարքում Հայաստանը 10–րդն է

ՉԻ–ն գրում է, որ Հայաստանն աղքատության մակարդակով աշխարհի 109 երկրների թվում աննախանձելի վիճակում է գտնվում: Ամերիկյան հայտնի հետագոտական «CATO» ընկերությունը հրապարակել է աղքատության մակարդակի վերաբերյալ «The World Misery Index» զեկույցը, որտեղ Հայաստանն իր ցուցանիշներով 37.1 միավորով գտնվում է 10-րդ հորիզոնականում, այսինքն՝ որքան աղքատ է երկիրը, այնքան բարձր հորիզոնականում է գտնվում:

Հայաստանում աղքատության հիմնական պատճառը, ըստ միջազգային կազմակերպության գնահատականների, գործազրկությունն է: Նշենք, որ Հայաստանն այստեղ զիջում է տարածաշրջանի երկրներին. Վրաստանը 24-րդն է, Թուրքիան՝ 27-րդը, Ադրբեջանը՝ 38-րդը:

«Աղքատության ամենամեծ մակարդակը Սիրիայում է, իսկ ամենահարուստ երկիրը Շվեյցարիան է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը