Աշխարհ

15.11.2014 11:05


Բրիսբենում պաշտոնապես բացվել է G20–ի գագաթաժողովը

Բրիսբենում պաշտոնապես բացվել է G20–ի գագաթաժողովը

Ավստրալական Բրիսբենում մեկնարկել է «մեծ քսանյակի» գագաթաժողովը։ Միջոցառումը, որը տեղի է ունենում քաղաքի կոնֆերանսների կենտրոնում, բացվել է հանդիսավոր արարողությամբ, որտեղ դերասանները «G20»–ի անդամ–երկրների ղեկավարների համար կատարել են ավստրալացի աբորիգենների ավանդական պարը։
Արարողության ավարտից հետո «քսանյակի» առաջնորդներն ուղղվել են առաջին աշխատանքային նիստի։
Մինչ այդ ղեկավարները ոչ ֆորմալ հանդիպում են անցկացրել և լուսանկարվել Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթոմի հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը