Աշխարհ

16.11.2014 17:46


Պենտագոնի ղեկավար. «ԱՄՆ բանակը կորցնում է իր ռազմական առավելությունները»

Պենտագոնի ղեկավար. «ԱՄՆ բանակը կորցնում է իր ռազմական առավելությունները»

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է ԱՄՆ բանակի զարգացման նոր հեռանկարների և դրանցում վերջին տեխնոլոգիաների ընդգրկման ծրագրի մեկնարկի մասին: Ըստ Հեյգելի՝ դա թույլ կտա XXI դարում պահպանել Միացյալ Նահանգների ռազմական առաջատարի դիրքերը:

«BBC»-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարը նաև անհանգստություն է հայտնել, որ ԱՄՆ բանակը կորցնում է իր ռազմական առավելությունները հատկապես նոր տեխնոլոգիաների տիրույթում, ինչը կարող է խոչընդոտել ներկայիս մարտահրավերներին համարժեք պատասխան տալու հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը