Լրահոս

23.09.2009 16:42


ՀԱԿ–ը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

ՀԱԿ–ը չի բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը

-Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված Հայաստանին և հայ հասարակությանը սպասվում են լուրջ գործընթացներ, կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, և, բնականաբար այս գործընթացները շատ լուրջ հասարակական գործընթացներ կառաջացնեն։ Ես համամիտ եմ իմ գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Շուտով երկրում տեղի են ունենալու շատ կարևոր գործընթացներ, որտեղ «Հայ ազգային կոնգրեսն» ունենալու է շատ ակտիվ դերակատարություն։ Նաև արտահերթ զարգացումներ, ինչու չէ՝ նաև արտահերթ ընտրություններ ոչ միայն չեմ բացառում, այլև հավանական եմ համարում։ Դրանք զարգացումներ են, որոնք, սակայն,կանխատեսելիության առումով մի քիչ բարդ են,- «7օր»-ին ասել է Արման Մուսինյանը՝  պարզաբանելով, որ երկրում սպասվելիք լուրջ արտահերթ գործընթացների մասին Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը ոչ թե կոնկրետ ՀԱԿ-ի գործողություններին են վերաբերում, այլ ընդհանուր գործընթացներին։ 

Արման Մուսինյանը չի ցանկացել մանրամասնել նաև, թե իշխանություններն ի՞նչ ստոր խաղի մեջ են փորձում ներքաշել «Հայ ազգային կոնգրեսին».

-Թե ինչպիսի խաղի մեջ, և որոնք են դրա պատճառները, ես կխնդրեի թույլ տայիք, որ մենք անդրադառնանք առաջիկայում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը