Միքայել Մելքումյան. «Կառավարության հետ քննարկումը չի համընկնում համաժողովրդական շարժման ռազմավարությանը» (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «եռյակի» գործունեության առանցքում դրված է հանրային, հասարակական տարբեր շերտերի հետ աշխատելու և մոտեցումները բյուրեղացնելու հարցը։
–Այն մոտեցումների, որոնք ձևակերպվել են երկու խոշոր հանրահավաքների ժամանակ։ Արտախորհրդարանական ուժերը նույնպես չեն կարող զերծ մնալ այս գործընթացից. դա նաև նրանց ցանկությունն է, և արդեն բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր հայտնել են իրենց ցանկությունը՝ միանալու համաժողովրդական շարժմանը, որոնց անուններն առաջիկայում կհրապարակենք,–ասել է Մ. Մելքումյանը։
Նա ընդգծել է, որ իրոք մեծ է ոգևորությունը, և արտախորհրդարանական ուժերի միանալու հարցը չի լինելու լոկ հայտարարություն.
–Այլ այդ ուժերն իրենց ռեսուրսները՝ մարդկային, մասնագիտական, ներդնելու են ընդհանուր շարժմանն աջակցելու գործին։ Սա բնականոն, մարդկային, քաղաքական գործընթաց է, քանի որ այսօր բնակչության 90%–ից ավելին ուզում է, որ փոփոխություններ լինեն։ Այդ արտախորհրդարանական ուժերն էլ ժողովրդի մասն են կազմում և ուզում են իրենց մասնակցությունն ունենալ համաժողովրդական շարժմանը։ Պետք է միավորել ջանքերը և բյուրեղացնել, տանել առաջ այնպիսի ծանրակշիռ քայլերով, որ փոփոխությունների գործընթացը բնականոն կատարվի, ոչ թե լոկալ. հրապարակում հանրահավաք լինի և վերջանա։
Նա հավելել է, որ ամեն ինչ հասունանում է այն պահին, երբ տեսանելի է։ Օրինակ՝ 12 կետերի հետ կապված՝ երեկ իրենք ասել են, որ մասնագիտական քննարկումների մեջ չէ խնդիրը։
–Խնդիրը քաղաքական կամքի ցուցաբերումն է. ժամանակը առավել բավարար էր, որպեսզի Կառավարությունն իրականացներ այդ կետերը։ Բայց տեսնում ենք, որ դրանք չեն արվել։ Եվ հիմա մենք գնանք, ասենք, որ մտնում ենք երկարատև մասնագիտական քննարկումներ մե՞ջ. այս պահին դա չի համընկնում համաժողովրդական շարժման ռազմավարության և հռչակած նպատակների հետ։ Հիմա գնում է կազմակերպչական, քաղաքական լուրջ աշխատանք, և դա իր արդյունքներն անպայման տալու է,–ասել է Մ. Մելքումյանը։

7or.am