Քաղաքական

27.11.2014 13:33


Տիգրան Կարապետյան. ««Եռյակի» լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է»

Տիգրան Կարապետյան. ««Եռյակի» լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է»

Համաժողովրդական շարժմանը միացած «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ դեկտեմբերի 10-ի «եռյակի» հանրահավաքին լինելու է հարթակում:

–Շատ ոգևորված եմ, մանավանդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, ով մեծ հույս ներշնչեց ինձ: Կարծում եմ, որ «եռյակի» լիդերը հենց Գագիկ Ծառուկյանն է. նա այնքան շատ բան է արել ժողովրդի համար,- նշել է Տ. Կարապետյանը:

Նա հավելել է, որ նման իրավիճակ, երբ ողջ քաղաքական դաշտը միավորվում է, երբեք չի եղել Հայաստանում։ Տ. Կարապետյանը վստահ է՝ համաժողովրդական շարժումն իրական ուժ է, և այլ մրցակից չունի, չի էլ կարող ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը