Աշխարհ

28.11.2014 10:00


Այսօր Հռոմի պապը կժամանի Թուրքիա

Այսօր Հռոմի պապը կժամանի Թուրքիա

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եռօրյա այցով կժամանի Անկարա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ։ Հռոմի պապի անվտանգությանը կհետևի 2.700 իրավապահ, կներգրավվեն տասնյակ հատուկ մեքենաներ: Միայն Թուրքիայի մայրաքաղաքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անցման ճանապարհը կվերահսկի 1000 ոստիկան:

Այցի շրջանակում Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Թուրքիայի հոգևոր առաջնորդ Մեհմեթ Գյորմեզին: Ստամբուլում՝ Կաթոլիկների մայր տաճարում, ներկա կգտնվի ժամերգության, կհանդիպի հույների պատրիարք Բարդուղիմեոս Առաջինին, արևելյան եկեղեցիների առաջնորդներին: Հաղորդվում է, որ Հռոմի պապը նաև կայցելի Աթաթուրքի դամբարան, Ս. Սոֆյա տաճար, Ստամբուլի Կապույտ մզկիթ:

Այս խորագրի վերջին նյութերը