Լրահոս

01.12.2014 11:22


Ճապոնիայի վարչապետը կողմ է Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները լուծելու որոշմանը

Ճապոնիայի վարչապետը կողմ է Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները լուծելու որոշմանը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 1-ին հաստատել է իր մտադրությունը՝ Ռուսաստանի հետ լուծել տարածքային հարցերը։ Այս մասին ճապոնական կառավարության ղեկավարը հայտարարել է Նեմուրո քաղաքի քաղաքապետ Սինսուկե Խասեգավայի հետ հանդիպմանը։
«Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրը և հաշտություն կկնքեմ, – նշել է նա։ – Որպես քաղաքական գործիչ, վարչապետ՝ ես ցանկանում եմ հասնել դրան ամեն գնով»։

Նեմուրոյի քաղաքապետն իր հերթին հիշեցրել է, որ վարչապետն «արդեն յոթ անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահին»։

«Ես ցանկանում եմ, որպեսզի այդ հարցը լուծվի ձեր վարչապետության ժամանակ», – հավելել է Խասեգավան։

«Հյուսային տարածքներ» Ճապոնիայում անվանում են Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների հարավային հատվածը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը