Աշխարհ

03.12.2014 09:55


Թուրքիայում կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը փորձել է դանակով խաղադաշտ վերադառնալ

Թուրքիայում կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը փորձել է դանակով խաղադաշտ վերադառնալ

Թուրքիայի ֆուտբոլի ներքին առաջնության խաղի ժամանակ Խամզե Սարին, ստանալով կարմիր քարտ, որոշել է խաղադաշտ վերադառնալ դանակը ձեռքին։ Այս մասին հայտնում է «Hurriyet»-ը։ Մրցավարը Սարիին դաշտից հեռացրել է խաղավարտից 10 րոպե առաջ։ Դրանից հետո ֆուտբոլիստը հեռացել է հանդերձարան՝ այնտեղից վերադառնալով դանակը ձեռքին։ Մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ֆուտբոլիստին թույլ չտալ դաշտ մտնել։

Սարին ոստիկանությունում ցուցմունք է տվել։

Այս խորագրի վերջին նյութերը