Աշխարհ

05.12.2014 11:11


ԱՄՆ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից գրեթե ավարտվել է

ԱՄՆ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից գրեթե ավարտվել է

ԱՄՆ հիմնական զորամասերի դուրսբերումն Աֆղանստանից գրեթե ավարտվել է։ Այս մասին նախօրեին հայտնել է ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության գեներալ Փոլ Սելվը։
Նրա խոսքերով՝ «ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումն Աֆղանստանում գնում է նախատեսվածի պես, որը հաստատվել է գրեթե մեկ տարի առաջ»։ Այն նախատեսում էր «ուժերի, տեխնիկայի և աջակցող ծառայությունների դուրսբերում Աֆղանստանից»։

Ինչպես նշել է Սելվան, ԱՄՆ–ի ռազմական համակազմի թվաքանակն Աֆղանստանում «մոտենում է 9.8 հազար մարդու՝ ՆԱՏՕ–ի և կոալիցիայի այլ գործընկերների հետ», որոնք չեն մտնում Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը