Աշխարհ

05.12.2014 21:26


Երկրպագուները աղյուսով սպանել են ֆուտբոլիստին

Երկրպագուները աղյուսով սպանել են ֆուտբոլիստին

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության երրորդ խմբի «Տիրո Ֆեդերալ դե լա Ռոխա» թիմի ավագ Ֆրանկո Անտոնիո Նիետոն աղյուսով գլխին ստացած վնասվածքից երեկ մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է «Times Live»–ը։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի մոտակայքում՝ «Տիրո Ֆեդերալ դե լա Ռոխա»-«Չակարտիա» հանդիպումից հետո, որն անկարգությունների պատճառով խաղավարտից 15 րոպե առաջ դադարեցվել էր։

Ֆրանկո Անտոնիո Նիետոն սեփական ավտոմեքենայով պատրաստվում էր հեռանալ մարզադաշտի տարածքից։ Սակայն այդ պահին նրա վրա հարձակվել է երկրպագուների խումբը։ Նրանցից մեկը աղյուսով մի քանի անգամ հարվածել է ֆուտբոլիստի գլխին։

Չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Անտոնիոյի կյանքը փրկել չի հաջողվել։

Այս խորագրի վերջին նյութերը