Լրահոս

29.11.2010 00:39


Դատարանը կքննի ընդդեմ օտարալեզու դպրոցների մասին օրինագծի հայցը

Դատարանը կքննի ընդդեմ օտարալեզու դպրոցների մասին օրինագծի  հայցը

Գարեգին Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան ք. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ըննդեմ ՀՀ ԿԳՆ, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի՝ «առաջին ընթերցմանբ ընդունված» համարվող «Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում օրինագծի» անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու եւ հետ վերցնելու, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ-ի «սովորողների ընդունելության» գործող կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու պահանջների մասին: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է հայցադիմումի ընդունումը: Նշված որոշման դեմ հայցվոր Գարեգին Ղազարյանը բերել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել է երկուշաբթի, նոյեմբերի 29-ին, ժամը 13:05, Վերաքննիչ դատարանում (ք. Երեւան, Գ նժդեհի փ 23, առաջին հարկ 103 դահլիճ) նախագահող դառավոր Ա. Թումանյանի գլխավորությամբ (մուտքը անձնագրով):

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը