Աշխարհ

24.12.2014 14:14


Իրաքում պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել

Իրաքում պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաքի հարավ–արևելքում այսօր հուժկու հարված է որոտացել։ «Sky News Arabia» հեռուստաալիքի վերջին տվյալներով՝ 40 մարդ զոհվել է, 56–ը՝ վիրավորվել։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է տեղական ոստիկանությունը, մահապարտ–ահաբեկիչը ներթափանցել է զինծառայողների բազմություն, որոնք աշխատավարձի հերթի էին կանգնել իրաքյան բանակի 42-րդ ռազմական բազայում, և գործարկել պայթուցիկ սարքը։
ՄԱԿ–ի տվյալներով՝ անցած ամիս Իրաքում ահաբեկչության, ռազմական գործողությունների և բռնության այլ ակտերի զոհ է դարձել 1232 մարդ, մեկ ամսվա ընթացքում վիրավորվել է 2434 մարդ։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների թիվը մոտ երեք անգամ ավելի է, քան անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում, և կազմում է 936 մարդ։

Տեղեկացնում է«ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը