Լրահոս

24.12.2014 14:57


Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին և 2014թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը:

Առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու կառավարությանը՝ բանակաշինության ոլորտում նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել և մնում է պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ երկրի ղեկավարը կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության ընթացքում ապահովել նախատեսված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությունը և իրականացվող աշխատանքների լայն լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը