Լրահոս

25.12.2014 09:51


Պատահար Երևանի Սեբաստիա փողոցում

Պատահար Երևանի Սեբաստիա փողոցում

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 04.02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 հասցեում գտնվող «Արմենիա Դելյուքս» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ (առկա է գազի արտահոսք), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ZS 940 պ/հ և «Վոլկսվագեն» մակնիշի 22 ՏՕ 231 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ն (ծնվ. 1987թ.), տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ս. Հ.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև` իրականացրել հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության վերջանալը:

Այս խորագրի վերջին նյութերը