Լրահոս

25.12.2014 14:14


Ձնաբքի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 100–ից ավելի չվերթ է հետաձգվել

Ձնաբքի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 100–ից ավելի չվերթ է հետաձգվել

Եղանակը Ռուսաստանի մայրաքաղաքում պատճառ է դարձել չվերթների զանգվածային հետաձգման միանգամից երեք միջազգային օդանավակայանում։
«Վնուկովո» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ մոտ 20 չվերթ ուշացել է, իսկ մինչ այդ «Դոմոդեդովոյում» ժամանման ու թռիչքի է սպասում մոտ 77 չվերթ։
Համաձայն «Շերեմետևոյի» չվացուցակի՝ տվյալ պահին մոտ 10 չվերթ է ուշացել։
Մոսկվայում այսօր առավոտյան առավելագույն՝ 10–բալանոց խցանում է գրանցվել։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը