Լրահոս

25.12.2014 14:26


Դամասկոսում վնասազերծվել է քաղաքի կենտրոնում դիվերսիա նախապատրաստող ահաբեկիչների խումբը

Դամասկոսում վնասազերծվել է քաղաքի կենտրոնում դիվերսիա նախապատրաստող ահաբեկիչների խումբը

Դամասկոսում մի խումբ ահաբեկիչներ են վնասազերծվել, որոնք պատրաստվում էին քաղաքի կենտրոնում դիվերսիա իրականացնել։ Ինչպես հաղորդել է ոստիկանական աղբյուրը, զինյալ–մահապարտները տեղափոխվում էին տաքսիով։
Ադավի–էլ–Ֆեյխ ավտոճանապարհին մեքենան կանգնեցվել է բանակային պարեկի կողմից։ Զինյալները դիմադրություն են ցույց տվել։ Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկով գոտին, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել։
Ահաբեկիչները փորձել են շեղել անվտանգության ուժերի ուշադրությունը, և մայրուղու նույն հատվածում ավելի վաղ ականապատ մեքենա է պայթեցվել։
«Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ սպանվել և վիրավորվել են տասնյակ ծայրահեղականներ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը