Լրահոս

29.11.2010 12:00


Թբիլիսիում երկու պայթյուն է որոտացել

Նոյեմբերի 28-ի գիշերը Թբիլիսիում երկու պայթյուն է որոտացել։  «Грузия Online»-ը հաղորդում է, որ առաջին պայթյունը որոտացել է Ջավախիշվիլի փողոցի դեղատանը տեղական ժամանակով մոտավորապես 01:40-ին։ Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևան շենքերի, մասնավորապես Լեյբորիստական կուսակցության գրասենյակի ապակիները։ Ապակու բեկորը դիպել է պատահական անցորդ 58-ամյա Նինո Գորդեզիանիին։ Սրտի շրջանում ստացած վնասվածքներից նա մահացել է։  Վնասվել են նաև չորս տեղացի և լեյբորականների գրասենյակի հսկիչը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ականատեսները ենթադրում են, որ պայթուցիկ սարքը կարող էին թողած լինել արծաթագույն «Մերսեդեսի»-ի ուղևորները։

Երկրորդ պայթյունը որոտացել մոտավորապես 03:00-ին Մուխիանի ծայրամասային թաղամասում՝ Նոնեշվիլի փողոցում, տեղական խանութից ոչ հեռու։ Այս մասին հաղորդում է «Новости-Грузия»-ն։ Պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա տների պատուհանները, սակայն ոչ ոք չի վնասվել։

Այս խորագրի վերջին նյութերը