Աշխարհ

01.01.2015 21:50


Շանհայում հրմշտոցից 36 մարդ է զոհվել (լուսանկար)

Շանհայում հրմշտոցից 36 մարդ է զոհվել (լուսանկար)

Դեկտեմբերի 31-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Շանհայի մերձափնյա Վայթանում դժբախտ միջադեպ է տեղի ունեցել: Ամեն տարի` Ամանորին, հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ և տեղացիներ են այցելում այս վայր` դիտելու տոնական հրավառությունը: ТАСС-ը գրում է, որ հրմշտոցը սկսվել է այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը հարևանությամբ գտնվող շենքից, որի բարձր հարկերում Վայթանի ամենահայտնի ռեստորաններն են գտնվում, սկսել է պատճենահանած դոլարներ ցած նետել: Այդ կեղծ թղթադրամների վրա գրված է եղել` Ուրախ 2015թ.: Իրականում, դրանք գովազդային վկայականներ են եղել, որոնք ներկայացնելու դեպքում ոչ հեռվում գտնվող բարում զեղչի հնարավորություն է տրվում: Ներկա դրությամբ, այդ հաստատությունը փակ է:

Անսպասելի սկսված հրմշտոցից 36 մարդ զոհվել է, 47-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը