Լրահոս

04.01.2015 15:20


ԴԺՀ աշխարհազորայինները գերիների փոխանակման նոր բանակցություններ են սկսել

ԴԺՀ աշխարհազորայինները գերիների փոխանակման նոր բանակցություններ են սկսել

Ուկրաինայի ուժայինների ներկայացուցիչները և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները գերիների փոխանակման նոր բանակցություններ են սկսել: Այս մասին հաղորդել է ԴԺՀ մարդու իրավունքների հարցերով լիազոր Դարյա Մորոզովան:
«Մենք սկսել ենք և այժմ վարում ենք գերիների փոխանակման բանակցություններ: Փոխանակման ժամկետները դեռևս հայտնի չեն», - ասել է Մորոզովան:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային գերատեսչության ղեկավարների հետ խորհրդակցությանը հանձնարարել էր խթանել Դոնբասում գերի ուժայինների փոխանակման գործընթացը:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը