Լրահոս

06.01.2015 18:52


Վրաստանի Հանրապետության Գոռլենովկա գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ

Վրաստանի Հանրապետության Գոռլենովկա գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 6-ին, ժամը 10.36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Գոռլենովկա գյուղի մոտակայքում մոտ 150 ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ավագ տեսուչի հետ, ով տեղեկացրեց, որ նշված հատվածում աշխատում են 14 գրեյդեր, փրկարարները և ՃՈ աշխատակիցները:
Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով, որը տեղափոխում է 8 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը և «Բուռան» ձյունագնացը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը