Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Թալինում, Տաշիրում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Ապարանում, Ստեփանավանում, Դիլիջանում տեղում է ձյուն: Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ ճանապարհահատվածները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Թալինում, Տաշիրում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Արագածում, Ապարանում, Ստեփանավանում, Դիլիջանում տեղում է ձյուն:
Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն