Լրահոս

07.01.2015 12:50


Հանրապետական Ջոն Բեյները երրորդ անգամ դարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Հանրապետական Ջոն Բեյները երրորդ անգամ դարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները երրորդ անգամ խոսնակ են ընտրել հանրապետական Ջոն Բեյներին:
Քաղաքական գործչին 216 խորհրդարանական է աջակցել 408-ից: Նրա մրցակից, «Դեմոկրատական կուսակցությունից» Նենսի Փելոսին 164 ձայն է ստացել, չնայած նրան, որ պալատում 188 կուսակից ունի: Հանրապետականը սեփական կուսակցությունում նույնպես միանշանակ թեկնածու չէ. նրա դեմ 25 հանրապետական է քվեարկել:
Այսպիսով, Բեյները կզբաղեցնի պալատի խոսնակի պաշտոնը ևս երկու տարի: Կոնգրեսի մյուս առաջատարների հետ նա հունվարի 12-ին կմասնակցի Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Ինչպես նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեսթը, նրանք կքննարկեն հարկային համակարգը, երկրի ենթակառուցվածքների արդիականացումը և արտաքին քաղաքականությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը