Աշխարհ

09.01.2015 10:44


Պան Գի Մուն. «Հակամարտությունն Ուկրաինայում սպառնալիքի տակ է դրել Եվրոպայի անվտանգությունը»

Պան Գի Մուն. «Հակամարտությունն Ուկրաինայում սպառնալիքի տակ է դրել Եվրոպայի անվտանգությունը»

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը սպառնալիքի տակ է դրել Եվրոպայի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև կյանքի կոչել «սառը պատերազմի» ուրվականը: Այդպիսի կարծիք է նախօրեին հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում:
«Ուկրաինայում բախումը 4 հազար կյանք է արժեցել, սպառնալիքի ենթարկել Եվրոպայում կայունությունն ու անվտանգությունը», - ասել է Պան Գի Մունը նախորդ տարվա արդյունքները եզրափակելիս:
Նա նշել է նաև մի շարք այլ սպառնալիքներ, որոնց հետ բախվել է միջազգային հանրությունը, դրանց թվում՝ Մերձավոր Արևելքում աճող ահաբեկչական սպառնալիքը, Էբոլա վարակը, Լիբիայում շարունակվող քաոսը, Սիրիայում հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը, որը շարունակվում է գրեթե հինգ տարի, և այլն:
Ըստ Պան Գի Մունի՝ 2014 թվականը լուրջ փորձություններ է բերել դիվանագետներին. «Այն հուզումների տարի էր»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը