Աշխարհ

12.01.2015 09:36


Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին նախագահ

Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին նախագահ

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Խորվաթիայում կայացած նախագահական ընտրություններում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, հաղթել է կին թեկնածուն՝ 46-ամյա ընդդիմադիր Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։ Ըստ ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ ընտրությունների 2-րդ փուլում նա հավաքել է 50.43%, իսկ նրա մրցակից, Խորվաթիայի գործող նախագահ Իվո Յոսիպովիչը՝49.57%։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խորվաթիայի պատմության մեջ այս նախագահական ընտրությունները եղել են ամենաանկանխատեսելին. թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը եղել է շուրջ 20.000 ձայն։

Այս խորագրի վերջին նյութերը