Լրահոս

13.01.2015 11:07


Կուբայի իշխանությունները բանտերից 53 քաղբանտարկյալ են ազատել

Կուբայի իշխանությունները բանտերից 53 քաղբանտարկյալ են ազատել

Կուբայի իշխանությունները բանտերից 53 քաղբանտարկյալ են բաց թողել. նրանք պետք է ազատություն ստանային ԱՄՆ–ի հետ նոր պայմանավորվածությունների հիման վրա՝ երկու երկրների միջև դիվանագիտական կապերը վերականգնելու նպատակով։ Ինչպես նախօրեին ամերիկացի պաշտոնական անձինք հաղորդել են լրագրողներին, հանգստյան օրերին Հավանան իրազեկել է Վաշինգտոնին, որ ազատման ցուցակում ընդգրկված բոլոր բանտարկյալներն արդեն բաց են թողնվել։

Նրանց ազատման փաստը հաստատել են նաև կղզու առաջատար ընդդիմադիր կազմակերպությունները, այդ թվում՝ «Կուբայի հայրենասիրական միությունը»։ Կուբայի բանտերից ազատվածները հայտնի այլախոհներ են, քաղաքացիական ակտիվիստներ, մշակութային գործիչներ։
Իրավապահ կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալներ են համարում, իսկ կղզու իշխանությունները հաստատում են, որ նրանք բոլորը ձերբակալվել են և պատժի ենթարկվել օրենքը խախտելու համար։
Այդպիսով ԱՄՆ–ի և Կուբայի հարաբերությունները գրեթե կեսդարյա դադարից հետո սկսել են վերականգնվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը