Լրահոս

14.01.2015 14:04


Խանդոտ չինուհին երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը

Խանդոտ չինուհին երկու անգամ կտրել է ամուսնու առնանդամը

Խանդոտ չինուհին դաժան վրեժ է լուծել ամուսնուց, ում «բռնացրել» է դավաճանության մեջ։ Նա կտրել է տղամարդու առնանդամը, իսկ երբ խեղճին տեղափոխել են հիվանդանոց և կարել կորցրած «արժանապատվությունը», հիշաչար կինը կրկին կտրել է այն և նետել պատուհանից դուրս։

Ինչպես հայտնում է vesti.ru–ն, 30-ամյա Ֆեն Լուն խիստ վրդովվել է, երբ պարզել է, որ ամուսինը՝ Ֆան Լուն, իր 21–ամյա սիրուհուն հաղորդագրություն է ուղարկել հենց իր հեռախոսից։ Տղամարդը մոռացել է դուրս գալ իր էլեկտրոնային հասցեից, և նրա կինը տեսել է սիրեկանների նամակագրությունը։ Զայրացած Ֆեն Լուն վերցրել է դանակը և կտրել 32-ամյա ամուսնու առնանդամը, երբ նա քնած է եղել։

Շտապ օգնությունը Ֆանին հասցրել է հիվանդանոց, բժիշկներին հաջողվել է նրա օրգանը հետ վերադարձնել, սակայն չինուհին մտել է հիվանդասենյակ և երկրորդ անգամ կտրել այն, այս անգամ, թերևս, ընդմիշտ, քանի որ պատուհանից նետված առնանդամն այդպես էլ չեն գտել։

Ականատեսները պատմել են, որ մերկ և արնաքամ լինող տղամարդը հիվանդանոցի մոտ սկսել է ծեծել կնոջը։

Հիվանդանոցից հայտնում են, որ այժմ տղամարդը հոգեկան խիստ ճնշված վիճակում է գտնվում, սակայն նրա սիրուհին հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ Ֆանի հետ։ Նրան չի կաշկանդում այն փաստը, որ Ֆան Լուն չի կարող երեխաներ ունենալ. չէ՞ որ նա արդեն հինգն ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը