Լրահոս

15.01.2015 21:10


Մայք Թայսոնը չի պատրաստվում ռինգ վերադառնալ

Մայք Թայսոնը չի պատրաստվում ռինգ վերադառնալ

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը չի պատրաստվում ռինգ վերադառնալ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահ (WBC) Մաուրիսիո Սուլեյմանը՝ նշելով, որ տարածված տեղեկությունը կատակ է եղել։

Հիշեցնենք՝ նախօրեին Թայսոնի «փրոմոութեր» Դոն Քինգը խոստացել է ռինգ վերադարձնել Մայքին, եթե կանադացի Բերմեյն Սթիվերնը պաշտպանի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

48-ամյա Մայք Թայսոնն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005թ.-ին՝ այդ պահի դրությամբ ունենալով 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և 6 պարտություն:

Այս խորագրի վերջին նյութերը