Լրահոս

15.01.2015 20:47


Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքերը վեց ծայրահեղական են ոչնչացրել

Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքերը վեց ծայրահեղական են ոչնչացրել

Վեց ենթադրյալ ծայրահեղական է ոչնչացվել ԱՄՆ–ի ԿՀՎ–ի անօդաչու սարքերի ավիահարվածներից Աֆղանստանին սահմանամերձ Հյուսիսային Վազիրիստան պակիստանյան շրջանում, որը մտնում է, այսպես կոչված, «ցեղերի գոտի» կազմի մեջ։ Այս մասին հայտնում է «Express Tribune» պակիստանյան պարբերականը։
Հրթիռակոծվել է Շավալ շրջանը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ հարվածի պահին այնտեղ գտնվել է «Թեհրիք–ի–թալիբան Պակիստան» պակիստանյան թալիբների շարժման զինյալների խումբը։ Չնայած պաշտոնական Իսլամաբադի բողոքին՝ ամերիկյան կողմը շարունակում է նման ավիահարձակումներ իրականացնել։
Հարկ է նշել, որ Պակիստանի իշխանություններն ինքնուրույն ակտիվ պայքար են մղում պակիստանյան «ցեղերի գոտում» գործող ահաբեկիչների դեմ։ 2014թ. հունիսից Հյուսիսային Վազիրիստանում իսլամական հանրապետության անվտանգության ուժերի կողմից լայնամասշտաբ հակաահաբեկչական «Զարբ–է–Ազբ» («Խոցող հարված») գործողություն է իրականացվում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը