Լրահոս

15.01.2015 18:08


Թուրքիայի վարչապետ. «Խոսքի ազատությունն իրավունք չի տալիս վիրավորել մահմեդականներին»

Թուրքիայի վարչապետ. «Խոսքի ազատությունն իրավունք չի տալիս վիրավորել մահմեդականներին»

Խոսքի ազատությունն իրավունք չի տալիս վիրավորել մահմեդականների զգացմունքները։ Անկարայից Բրյուսել թռիչքից առաջ, որտեղ հանդիպում է նախատեսված Եվրամիության ղեկավարների հետ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է «Charlie Hebdo» շաբաթաթերթի կողմից նորից հրապարակված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը։ Ըստ նրա՝ այդ ծաղրանկարի հրապարակումը կոպիտ սադրանք է։

«Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորանքի ազատություն»,–մեջբերում է Դավութօղլուի խոսքերը «FP» գործակալությունը. «Մենք չենք կարող թույլ տալ վիրավորել մարգարեին»։
Հիշեցնենք, որ հունվարի 7–ին «Charlie Hebdo» շաբաթաթերթի խմբագրությունը զինված հարձակման է ենթարկվել, որին զոհ է գնացել 12 մարդ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը