Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է խորհրդարանին նախապատրաստել նոր Սահմանադրության նախագիծը
2015–ին Թուրքմենստանում կընդունվի երկրի նոր Սահմանադրությունը։ «Մինչ սեպտեմբեր անհրաժեշտ է մշակել նախագիծը և ներկայացնել հանրաքվեի», – հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը՝ ելույթ ունենալով խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը։ Հանդիպմանը քննարկվել են մեջլիսի 2014թ. օրենսդրական գործունեությունը և հեռանկարային ծրագրերը՝ հաշվի առնելով երկրի առաջ դրված խնդիրները։ Սահմանադրության կատարելագործման հանձնաժողովը ստեղծվել է 2014թ. օգոստոսին։ Այն ժամանակ նախագահը հայտարարել է, որ «հիմնական օրենքը պետք է ապահովի զարգացած քաղաքացիական հասարակության ձևավորումը»։
Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է խորհրդարանին նախապատրաստել նոր Սահմանադրության նախագիծը
2015–ին Թուրքմենստանում կընդունվի երկրի նոր Սահմանադրությունը։
«Մինչ սեպտեմբեր անհրաժեշտ է մշակել նախագիծը և ներկայացնել հանրաքվեի», – հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը՝ ելույթ ունենալով խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպմանը։
Հանդիպմանը քննարկվել են մեջլիսի 2014թ. օրենսդրական գործունեությունը և հեռանկարային ծրագրերը՝ հաշվի առնելով երկրի առաջ դրված խնդիրները։
Սահմանադրության կատարելագործման հանձնաժողովը ստեղծվել է 2014թ. օգոստոսին։ Այն ժամանակ նախագահը հայտարարել է, որ «հիմնական օրենքը պետք է ապահովի զարգացած քաղաքացիական հասարակության ձևավորումը»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։