Լրահոս

15.01.2015 17:54


ՀՀ գլխավոր դատախազ. «Ուզո՞ւմ եք՝ մինչև առավոտ ես էլ ձեզ հետ ստեղ կկանգնեմ»

ՀՀ գլխավոր դատախազ. «Ուզո՞ւմ եք՝ մինչև առավոտ ես էլ ձեզ հետ ստեղ կկանգնեմ»

Շիրակի մարզի դատախազության մոտ ընթացող բողոքի գործողության մասնակիցները պահանջում էին, որ երկրորդ անգամ ներքև իջնի և իրենց հարցերին պատասխանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Համառ պահանջից հետո Կոստանյանը տեղի է տվել և դուրս եկել դատախազության շենքից։

Ես 100 անգամ էլ կիջնեմ. ես խնդիր չունեմ, բայց իրար հարգենք ու լսենք,–հայտարարել է նա՝ հավելելով.

–Այն, որ ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, փաստ է։ Այն, որ բոլորս իրար հետ ամեն ինչ անելու ենք, որ այդ ոճրագործը ենթարկվի խիստ պատասխանատվության, դա էլ է փաստ։ Այն, որ ՀՀ տարածքում է նա դատվելու, դա էլ է փաստ։ Այն, որ գործի քննությունն ամբողջությամբ պետք է ենթակա լինի մեզ, և մոտ իրականացվի, դա էլ արդարացի պահանջ է, և հենց այդ նպատակով է, որ քննիչները գտնվում են զորամասում։ Համբերե՛ք, գործը քննվում է։ Ասում եք՝ համաձա՞յն եք սրա հետ, ասում եմ՝ համաձայն եմ, բայց համբերե՛ք, պրոցես է, համբերե՛ք. տեսե՛ք, տղերքն աշխատում են, քննիչներն այնտեղ են։ Ժողովո՛ւրդ, հանգի՛ստ եղեք, նույն նպատակն ունենք։ Էս մեր երկիրն է, էս մեր պետությունն է, և հանցագործը մեր երկրի դեմ է դուրս եկել, դա նշանակում է, որ դուրս է եկել նաև իմ դեմ. ես էլ երեխեք ունեմ ու ոչ թե միայն որպես գլխավոր դատախազ, այլ որպես հայ՝ ամեն ինչ անում եմ, որ էդ սրիկան անպայման պատասխանատվության ենթարկվի։ Բոլոս էլ նույն բանն ենք ուզում, բայց էս պահին ինչ ուզում ենք՝ դրան հասնելու ճանապարհ կա, և էս պահին մենք դա անում ենք. համբերե՛ք, գնում է պրոցեսը, հանգի՛ստ եղեք։ Ուզո՞ւմ եք՝ մինչև առավոտ ես էլ ձեզ հետ ստեղ կկանգնեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը