Լրահոս

15.01.2015 18:42


Գ.Կոստանյանը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին՝ գործը ՀՀ իրավազորությանը հանձնելու հարցով

Գ.Կոստանյանը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին՝ գործը ՀՀ իրավազորությանը հանձնելու հարցով

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքված ցուցարարներին խոստացել է կատարել նրանց պահանջներից մեկը և դիմել ՌԴ գլխավոր դատախազին։

–Ես դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի Ռուսաստանի հարուցված քրեական գործը և անձին ամբողջությամբ տրամադրեն մեր իրավազորության տակ։ Ես հիմա՝ որպես գլխավոր դատախազ և տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, անպայմանորեն դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազին,–ասել է Գ. Կոստանյանը։

Այս հայտարարությունը, սակայն, էլ ավելի բորբոքել ցուցարարներին։

–Սրիկա՛, մինչև հիմա չգիտեի՞ր Հայաստանի օրենքները։ Ժողովրդին ինչի՞ բերեցիք, էս օրին քցեցիք, հերի՛ք եղավ,–բղավել են նրանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը