Մարտուն Գրիգորյանը մեկ ցուցարարի ուղեկցությամբ կայցելի Պերմյակովին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գյումրիում իրավիճակը ծայր աստիճան սրվել էր: Ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կան տուժածներ: Բողոքի գործողության մասնակիցների պահամջներից մեկը՝ Ավետիսյանների ընտանիքի անդամներին գնդակահարած Վ. Պերմյակովի Հայաստանում գտնվելու ապացույցների տրամադրումն է եղել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին հայտնել է, որ այս խնդրի շուրջ խոսել է Գլխավոր դատախազի հետ: Մարտուն Գրիգորյանը ցուցարաներից մեկի հետ գնալու է ռուսական ռազմաբազա՝ համոզվելու՝ մարդասպանը Գյումրիում է, թե՝ ոչ: Հնարավորության դեպքում կնկարահնեն ոճրագործության մեջ հիմնական կասկածյալին: